Այրված մեքենաներ և տասնյակ ձերբակալվածներ. Ադրբեջանում բողոքի ցույցերը չեն դադարում

Բաժանորդագրվել

Դպրոցներում հիջաբի արգելքը զանգվածային բողոքի պատճառ է դարձել։

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանում ընթացող զանգվածային ցույցերը, որոնց պատճառը դպրոցներում հիջաբի սահմանափակումն է, ուղեկցվում են ավտոմեքենաների հրկիզումներով և ձերբակալություններով։

Երկրի ՆԳՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ 37 մարդ է ձերբակալվել, մինչդեռ ակտիվիստները պնդում են, որ ձերբակալվածների թիվը գերազանցում է 200-ը: Բաքվում բողոքի ակցիաների ընթացքում անհայտ անձինք հրկիզել են Ղարադաղի շրջանի դպրոցներից մեկի տնօրենի մեքենան, ևս չորս ավտոմեքենա հրկիզվել է Ապշերոնի շրջանում: Ցույցերի ֆոնին երկրի բնակիչները բախվել են նաև «Ինստագրամի» և TikTok-ի հասանելիության խնդիրների:

Ակցիաների և բախումների պատճառ են դարձել դպրոցական համազգեստի կանոնների փոփոխությունները, որոնք արգելում են կրթության աշխարհիկ բնույթին չհամապատասխանող հագուստի տարրերը: Որոշ աշակերտների և ուսուցիչների արգելել են մուտք գործել դպրոցներ։

Leave a comment