Հոկտեմբերի 13-ին Ազգային ժողովում տեղի ունեցած աշխատանքային քննարկման ժամանակ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու համար ստացվել է 53,099 դիմում (չափահասների և անչափահասների մասով):
Ինչու է դա կարևոր. Քաղաքացիություն ստանալու դիմումների կտրուկ աճը մեծ մասամբ պայմանավորված է բնակարանային պետական աջակցության ծրագրի պայմաններով, որոնցից օգտվելու համար պարտադիր է ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը։
Քննարկման առանցքային մանրամասները.
-
Տրամադրված քաղաքացիություն. Արդեն ՀՀ քաղաքացիություն է ստացել 45,098 անձ (այդ թվում՝ 38,695 չափահաս և 14,344 անչափահաս)։
-
Բնակարանային ապահովման խնդիրներ. «Վերածնվող Արցախ» ՀԿ նախագահ Անաստաս Իսրայելյանը բարձրացրել է շուկայական գների բարձրացման պատճառով սերտիֆիկատներով բնակարան ձեռք տալու դժվարությունների և միջազգային ատյաններում գույքային պահանջներ ներկայացնելու կարգավիճակի հարցը։
-
Կառավարության դիրքորոշումը. Արմեն Ղազարյանը նշել է, որ անհատական գույքային պահանջների հարցը յուրաքանչյուր անձի որոշելիքն է, իսկ կարգավիճակի հարցն ամբողջությամբ կարգավորվել է 2023 թվականի կառավարության որոշմամբ։