Եվրոպան կարող է խոչընդոտել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դիզվառելիքի մատակարարման վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացմանը. հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ եվրոպական պատժամիջոցները կարող են խոչընդոտել դրանց կատարմանը, իսկ եվրոպական ցինիզմի հարցը լայնորեն քննարկվում է համաշխարհային մամուլում. նշել է խոսնակը։
«Այն, որ դա կարող է խոչընդոտել, միանշանակ է։ Եվրոպական ցինիզմի թեման, ինչպես ձևակերպել է պարոն Բեսենթը, լայնորեն քննարկվում է համաշխարհային լրատվամիջոցներում»,- պարզաբանել է Պեսկովը։
Պեսկովը նշել է, որ եվրոպական պետությունները, ինչպես և շատ այլ երկրներ, ակտիվ գնում են ռուսական նավթ և նավթամթերք։ Նա վստահեցրել է, որ երկիրը կշարունակի համաշխարհային շուկա մատակարարել մրցունակ արտադրանք՝ չնայած պատժամիջոցներին։