https://arm.sputniknews.ru/20261013/stacats-ashkhatavardzs-ajlevs-chi-bavararum-nakhkin-kariqners-hvogalun-pvokhqaghaqapet-108055936.html
Ստացած աշխատավարձս այլևս չի բավարարում նախկին կարիքներս հոգալուն․ փոխքաղաքապետ
Ստացած աշխատավարձս այլևս չի բավարարում նախկին կարիքներս հոգալուն․ փոխքաղաքապետ
Sputnik Արմենիա
Սուրեն Գրիգորյանի խոսքով` գնաճի հետևանքով քաղաքացիների գնողունակությունը նվազել է։ 13.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-13T14:11+0400
2026-10-13T14:11+0400
2026-10-13T14:11+0400
սուրեն գրիգորյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/08/04/91962160_0:0:1200:675_1920x0_80_0_0_3c16cab88b5c4e0a5c9584ede08c8e8e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik․ Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը դժգոհ է իր ներկայիս աշխատավարձի գնողունակությունից և կարծում է, որ պետական ու համայնքային պաշտոնյաների վարձատրությունը պետք է համապատասխանի նրանց կատարած աշխատանքին և կրած պատասխանատվությանը։ Այս մասին նա ասաց լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով հարցին` արդյոք դժվար է ապրել ստացած աշխատավարձով։Նշենք, որ Երևանի ավագանին այսօր ընդունեց պաշտոնյաների և համայնքային ծառայողների աշխատավարձերի բարձրացման նախագիծը։«Եթե նկատի ունեք այն գումարը, որը ես հիմա ստանում եմ, նույն գնողունակությունը և այն կարիքները, որոնք այդ աշխատավարձը փակում էր, օրինակ, երկու տարի առաջ կամ մի տարի առաջ, այսօր արդեն այդ կարիքները կա՛մ չի փակում, կա՛մ ավելի դժվարությամբ է փակում»,– ասաց փոխքաղաքապետը։Նա ընդունեց, որ գնաճի հետևանքով քաղաքացիների գնողունակությունը նվազել է։«Ես ձեզ շատ անկեղծ ասացի։ Ասացիք՝ այսօր դուք դրա կարիքը զգո՞ւմ եք, ասացի՝ այո՛, զգում եմ։ Թեպետ գնաճն էլ տնտեսական աճի նշան է»,– հավելեց Գրիգորյանը։Փոխքաղաքապետի խոսքով՝ իր ընտանիքն ապրում է բացառապես այն եկամուտներով, որոնք արտացոլված են իր հայտարարագրում։ Նա վստահեցրեց, որ այլ աղբյուրներից լրացուցիչ եկամուտ չունի։ Ըստ Գրիգորյանի` նախկին իշխանություններն աշխատավարձի բարձրացման հարց չեն բարձրաձայնել, քանի որ միայն իրենց պաշտոնական աշխատավարձով չեն ապրել։Միաժամանակ փոխքաղաքապետը չգիտի` 2027 թվականին իր աշխատավարձն ինչքան կլինի։ Նա մատնացույց արեց, որ բազային աշխատավարձի չափը հստակ չէ, որ հասկանալի լինի գործակցի ավելացումն ինչի կբերի։ Հիշեցնենք, որ 2027 թվականի հունվարի 1-ից Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային աշխատավարձերի հաշվարկման նոր կարգ կլինի։ Քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում քաղաքական, վարչական և հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց, համայնքային ծառայողներին, ինչպես նաև տեխնիկական սպասարկում իրականացնող և պայմանագրային հիմունքներով աշխատող անձանց։Նախատեսվում է, որ նրանց պաշտոնային ամսական աշխատավարձը կորոշվի բազային աշխատավարձը տվյալ պաշտոնի համար սահմանված գործակցով բազմապատկելու միջոցով։Բազային աշխատավարձի չափը յուրաքանչյուր տարի կսահմանվի Երևանի ավագանու կողմից՝ մայրաքաղաքի տարեկան բյուջեի հաստատման ժամանակ։Ըստ ներկայացված հավելվածի՝ Երևանի քաղաքապետի համար սահմանվել է 25, առաջին տեղակալի համար՝ 23, իսկ մյուս տեղակալների համար՝ 22 գործակից։Վարչական շրջանների ղեկավարների աշխատավարձերը կհաշվարկվեն 15, նրանց տեղակալներինը՝ 12,5 գործակցով։ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Երևանի ավագանու նախկին անդամՄեսրոպ Մանուկյանն ավելի վաղ հայտնել էր, որ պաշտոնյաների աշխատավարձերի հաշվարկման նոր համակարգի համաձայն` քաղաքապետի աշխատավարձը 1,320,000-ից դառնալու է 2,080,000 դրամ (աճը՝ 760,000 դրամ), քաղաքապետի առաջին տեղակալին՝ 1,020,000-ից 1,913,600 դրամ (աճը՝ 893,600 դրամ)։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/08/04/91962160_88:0:988:675_1920x0_80_0_0_b9ff986b40e5492ad25dbe2080ee5391.jpg.webp
սուրեն գրիգորյան
սուրեն գրիգորյան
Սուրեն Գրիգորյանի խոսքով` գնաճի հետևանքով քաղաքացիների գնողունակությունը նվազել է։
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik․ Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը դժգոհ է իր ներկայիս աշխատավարձի գնողունակությունից և կարծում է, որ պետական ու համայնքային պաշտոնյաների վարձատրությունը պետք է համապատասխանի նրանց կատարած աշխատանքին և կրած պատասխանատվությանը։ Այս մասին նա ասաց լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով հարցին` արդյոք դժվար է ապրել ստացած աշխատավարձով։
Նշենք, որ Երևանի ավագանին այսօր ընդունեց պաշտոնյաների և համայնքային ծառայողների աշխատավարձերի բարձրացման նախագիծը։
«Եթե նկատի ունեք այն գումարը, որը ես հիմա ստանում եմ, նույն գնողունակությունը և այն կարիքները, որոնք այդ աշխատավարձը փակում էր, օրինակ, երկու տարի առաջ կամ մի տարի առաջ, այսօր արդեն այդ կարիքները կա՛մ չի փակում, կա՛մ ավելի դժվարությամբ է փակում»,– ասաց փոխքաղաքապետը։
Նա ընդունեց, որ գնաճի հետևանքով քաղաքացիների գնողունակությունը նվազել է։
«Ես ձեզ շատ անկեղծ ասացի։ Ասացիք՝ այսօր դուք դրա կարիքը զգո՞ւմ եք, ասացի՝ այո՛, զգում եմ։ Թեպետ գնաճն էլ տնտեսական աճի նշան է»,– հավելեց Գրիգորյանը։
Փոխքաղաքապետի խոսքով՝ իր ընտանիքն ապրում է բացառապես այն եկամուտներով, որոնք արտացոլված են իր հայտարարագրում։ Նա վստահեցրեց, որ այլ աղբյուրներից լրացուցիչ եկամուտ չունի։ Ըստ Գրիգորյանի` նախկին իշխանություններն աշխատավարձի բարձրացման հարց չեն բարձրաձայնել, քանի որ միայն իրենց պաշտոնական աշխատավարձով չեն ապրել։
Հիշեցնենք, որ 2027 թվականի հունվարի 1-ից Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային աշխատավարձերի հաշվարկման նոր կարգ կլինի։ Քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում քաղաքական, վարչական և հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց, համայնքային ծառայողներին, ինչպես նաև տեխնիկական սպասարկում իրականացնող և պայմանագրային հիմունքներով աշխատող անձանց։
Նախատեսվում է, որ նրանց պաշտոնային ամսական աշխատավարձը կորոշվի բազային աշխատավարձը տվյալ պաշտոնի համար սահմանված գործակցով բազմապատկելու միջոցով։
Բազային աշխատավարձի չափը յուրաքանչյուր տարի կսահմանվի Երևանի ավագանու կողմից՝ մայրաքաղաքի տարեկան բյուջեի հաստատման ժամանակ։
Ըստ ներկայացված հավելվածի՝ Երևանի քաղաքապետի համար սահմանվել է 25, առաջին տեղակալի համար՝ 23, իսկ մյուս տեղակալների համար՝ 22 գործակից։
Վարչական շրջանների ղեկավարների աշխատավարձերը կհաշվարկվեն 15, նրանց տեղակալներինը՝ 12,5 գործակցով։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Երևանի ավագանու նախկին անդամ