Կարո՞ղ է պատերազմի ժամանակ էլ էր Սամվել Կարապետյանի փոխարեն արհեստական բանականությունը կոչ անում. Իոաննիսյան

Կարո՞ղ է պատերազմի ժամանակ էլ էր Սամվել Կարապետյանի փոխարեն արհեստական բանականությունը կոչ անում. Իոաննիսյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է այս հայտարարությանն ու գրել․

«Հիմա որ Սամվել Կարապետյանը 44-օրյա պատերազմի ժամանակ հայամետ դիրքորոշման տեղը «պատերազմի կողմերին խաղաղության կոչ» էր անում, կարո՞ղ է դա էլ ինքը չէր ասում, արհեստական բանականությունն էր ասում։

Դե AI-ին խնդրել էր՝ մի կոչ սարքի, նա էլ Լյուքսեմբուրգի ու Վիետնամի ԱԳՆ-ների հայտարարությունները mix-էլ էր ու Սամվել Կարապետյանի անունից տարածել։

Հ.Գ. Ոչինչ այդքան չի բացահայտում մարդուն, որքան իր պահվածքը պատերազմի ժամանակ»։

Leave a comment