Արման Դիլանյանը կշարունակի պաշտոնավարել որպես ՍԴ դատավոր
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
2026 թվականի հոկտեմբերի 12-ին ՍԴ նախագահի պաշտոնում պաշտոնավարման 6-ամյա ժամկետի ավարտի կապակցությամբ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը հանդիպում է ունեցել Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Արման Դիլանյանին գործունեության և պետության համար բարդ ժամանակաշրջանում ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար։
Արման Դիլանյանը, անդրադառնալով 6 տարիների ընթացքում ծավալած գործունեությանը, նշել է, որ Բարձր դատարանի դատավորների և աշխատակազմի համատեղ աշխատանքի շնորհիվ հաղթահարվել են բազմաթիվ մարտահրավերներ, ինչի արդյունքում Սահմանադրական դատարանը եղել է և՛ ժողովրդի, և՛ պետության կողքին։
ՍԴ-ից տեղեկացնում են, որ Արման Դիլանյանը կշարունակի պաշտոնավարել որպես ՍԴ դատավոր: