Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային գրոհ է նախաձեռնել Ստավրոպոլի երկրամասի և Մոսկվայի վրա

https://arm.sputniknews.ru/20261013/ukrainan-ats-nervov-zangvatsajin-grvoh-e-nakhadzernel-stavrvopvoli-erkramasi-ev-mvoskvaji-vra-108037907.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/02/17/99100121_340:0:3071:2048_1920x0_80_0_0_75ef05b5b8188f258c6ad4339b29e542.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս)

ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս)

Բաժանորդագրվել

Ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով հարձակվում են ՌԴ տարածքի վրա:

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Ստավրոպոլի երկրամասում հետ են մղել Ուկրաինայի ԶՈւ–ի զանգվածային օդային հարձակումը: Մարզպետ Վլադիմիր Վլադիմիրովը հայտնել է, որ Նևինոմիսկի արդյունաբերական գոտում ԱԹՍ-ի բեկորները որոշ վնասներ են հասցրել։

«Ստավրոպոլի երկրամասի վրա զանգվածային օդային հարձակումը հետ է մղվել: Շնորհակալություն ՀՕՊ-ի մարտիկներին, նրանց համար սա շատ լարված գիշեր էր: Օպերատիվ տեղեկատվության համաձայն՝ տուժածներ չկան», -Telegram-ում գրել է Վլադիմիրովը:

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը նույնպես հայտնել է, որ գիշերը ուկրաինական անօդաչուների լայնածավալ գրոհ է տեղի ունեցել:

«Հոկտեմբերի 12-ի ժամը 20:30-ից մինչև հոկտեմբերի 13-ի ժամը 07:00-ն ընկած ժամանակահատվածում Մոսկվայի մարզի ուղղությամբ 417 ԱԹՍ է թռիչք կատարել։ Մեծ մասը չեզոքացվել է հեռավոր մատույցներում, 65-ը` Մոսկվային մոտենալիս»,-գրել է Սոբյանինը:

Կալուգայի մարզպետ Վլադիսլավ Շապշան էլ հայտնել է, որ Մոսալսկի շրջանում Ուկրաինայի ԶՈւ-ի անօդաչուների գիշերային գրոհի հետևանքով վնասվել են դպրոցի շենքը, երկու առանձնատուն և մեկ ավտոմեքենա:

Ոչ ոք չի տուժել: Շապշան հավելել է, որ երեկոյի և գիշերվա ընթացքում մարզի երկնքում 73 ԱԹՍ է խոցվել։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment