Ընդդիմադիրները Շինարարների փողոցում տեղի ունեցածով հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ընդդիմադիրները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Երևանի Շինարարների փողոցում կրպակների ապամոնտաժման փորձերի առնչությամբ։ Այd մասին լրագրողների հետ զրույցում Շինարարների փողոցում, որտեղ քաղաքային իշխանությունները փորձում են ապամոնտաժել կրպակները, հայտարարել է «Հայաստան» դաշինքից պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։

«Հաղորդումը ներկայացվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հիմքով, ինչին ուղեկցել է քաղաքացիներին առանձնապես խոշոր չափերի վնաս հասցնելու ծրագրավորումը։

Բացի դրանից, ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում արդարադատության իրականացմանը խոչընդոտելու փաստով, քանի որ կրպակներն ապամոնտաժել փորձած պաշտոնյաները գիտակցում էին օրինական ուժի մեջ մտած դատական որոշման առկայությունը։

Տեղի ունեցողը ցույց է տալիս, որ Եվրոպային կեղծորեն ձգտող այս իշխանությունների մոտ ամեն ինչ կեղծ է։

Ես հետևողական եմ լինելու։ Աջափնյակի վարչական շրջանի ղեկավարը չպետք է շարունակի մնալ իր պաշտոնում, քանի որ օրենքից իրեն վեր դասող անձը պետական համակարգում անելիք չունի», – նշել է Մանուկյանը։

NEWS.am

Leave a comment