Ucom-ի բաժանորդներն այսուհետ կրկին հնարավորություն ունեն վճարումներ կատարել Fast Shift հավելվածով և վճարային տերմինալների միջոցով
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի․/ԱՌԿԱ/․Ucom-ի և Fast Shift վճարահաշվարկային ընկերության միջև փոխշահավետ պայմաններով ձևավորված համագործակցության արդյունքում Ucom-ի բաժանորդներն այսուհետ կրկին հնարավորություն ունեն շարժական ծառայությունների և ֆիքսված կապի Unity փաթեթների դիմաց վճարումներ կատարել Fast Shift հավելվածով և վճարային տերմինալների միջոցով։
Այս մասին հայտնել է Ucom ընկերությունը։