Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Վոլգոգրադի մարզի վրա. երեք մարդ վիրավորվել է

Քաղաքականություն

13.02.2026 | 13:02

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը փետրվարի լույս 13-ի գիշերը հարձակվել են Վոլգոգրադի մարզի վրա, հայտնել  է նահանգապետ Անդրեյ Բոչարովը։ Նրա տեղեկացմամբ՝ Վոլգոգրադում և հարակից բնակավայրերում վնասվել են մասնավոր տներ։ Երեք մարդ վիրավորվել է՝ 12-ամյա տղա, 18-ամյա դեռահաս և մի կին։ Նրանք հոսպիտալացվել են, գրում է Meduza-ն։

Վոլգոգրադում անօդաչուներն ընկել են բնակելի շենքերի մոտակայքում: Վնասվել են մեքենաներ, կոտրվել են ապակիներ։

«Նշվում են անօդաչու թռչող սարքի բեկորների անկումների մասին քաղաքի և տարածաշրջանի մի քանի արդյունաբերական ձեռնարկությունների տարածքում»,- ասել է Բոչարովը՝ առանց լրացուցիչ մանրամասներ հաղորդելու։

Տելեգրամ ալիքները հրապարակել են տեսանյութեր, որոնք ցույց են տալիս այրվող մեքենաները Վոլգոգրադի բնակելի շենքի բակում:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՀՕՊ ուժերը գիշերը ոչնչացրել են ուկրաինական 58 անօդաչու թռչող սարք, որոնցից 43-ը՝ Վոլգոգրադի մարզում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment