Ռուսական զինուժը Նիկոլաևի մարզի Տերնովկա բնակավայրում հարվածել է «Նովայա պոչտա» լոգիստիկ կենտրոնին։
Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության՝ այստեղ պահվել են ուկրաինական ուժերի երկակի նշանակության բեռներ։
Նշվում է նաև, որ խոցվել են երկու չորաբեռնատար նավեր, որոնք ռազմական նշանակության բեռներ էին տեղափոխում դեպի Նիկոլաևի և Օդեսայի նավահանգիստներ։