https://arm.sputniknews.ru/20261012/hajkakan-divanagitutjan-hetyntacy-turqiaji-het-erkkhvosutjuny-cjurikhic-17-tari-anc-108016418.html
Հայկական դիվանագիտության հետընթացը. Թուրքիայի հետ երկխոսությունը Ցյուրիխից 17 տարի անց
Հայկական դիվանագիտության հետընթացը. Թուրքիայի հետ երկխոսությունը Ցյուրիխից 17 տարի անց
Sputnik Արմենիա
Ցյուրիխի գործընթացի շրջանակներում Հայաստանին հաջողվեց պահպանել իր դիրքորոշումը և Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման ճանապարհին խուսափել զիջումներից մի… 12.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-12T20:30+0400
2026-10-12T20:30+0400
2026-10-12T20:30+0400
հայաստան
թուրքիա
ցյուրիխյան արձանագրություններ
սերժ սարգսյան
ռուբեն մելքոնյան (թուրքագետ)
ռուբեն ռուբինյան
սերդար քըլըչ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/09/19/81067936_0:72:1080:680_1920x0_80_0_0_d1dcf5bd1c820ded2b44c118e98e5012.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Հայ-թուրքական հարաբերություններում այսօրվա Հայաստանի դիվանագիտությունը ոչ մի համեմատություն չունի ցյուրիխյան արձանագրությունների հետ, այն հետընթաց է ապրում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։Օրերս լրացավ Ցյուրիխում 2009 թ.-ին (հոկտեմբերի 10–ին) Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը միտված արձանագրությունների ստորագրման 17-ամյակը։Փաստաթղթերի ստորագրումից հետո Թուրքիան հրաժարվեց վավերացնել արձանագրությունները, ինչից հետո, ՀՀ այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով կասեցվեց ստորագրված արձանագրությունների վավերացման գործընթացը։ 2015 թվականին, նախագահի մեկ այլ հրամանագրով, հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչվեցին Ազգային ժողովից:Դիվանագիտությունը ոչ միայն վերջնական արդյունքն է, այլև գործընթացը։ Թուրքագետն ընդգծում է` այն ժամանակ Հայաստանին հաջողվեց որոշակի մակարդակի երկխոսություն հաստատել համաշխարհային տերությունների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և եվրոպական երկրների հետ։ Այս համատեքստում որոշակի չափով զսպված էր Արցախի շուրջ լարվածությունը։«Հիմա երբ մեկ սեղանի շուրջ նստում են հայ և թուրք բանակցողները, ես ուղղակի սարսափով եմ նայում, թե թուրքական կողմից ինչ փորձառու դիվանագետներ են նստած, և ովքեր են նստած հայկական կողմից։ Դա նույնն է, թե մի կողմից «Ռեալ Մադրիդը» լինի, մյուս կողմից` ինչ–որ բակային թիմ։ Թե խաղն ինչ արդյունքով կավարտվի, արդեն կարելի է ենթադրել»,– ասում է Մելքոնյանը։Այսօրվա հայ–թուրքական հանդիպումները, նրա գնահատմամբ, ավելի շատ իմիտացիա են հիշեցնում, որի մասնակիցներն իրենք էլ գիտեն, որ փակ դռների հետևում խոսում են ոչ մի բանի մասին, և որը ոչ մի արդյունք չի տալու։ Իսկ կարգավորման գործընթացը, նրա խոսքով, դոփում է տեղում։«Անընդհատ խոսում են Անիի պատմական կամուրջը վերանորոգելու մասին։ Դա պատմական կամուրջ է։ Որևէ մեկը դրա մասին բացասական բան չի կարող ասել։ Բայց դա 21-րդ դարի համար լոգիստիկ ճանապարհ չէ։ Սիմվոլիկ քայլ է, որի մասին անընդհատ խոսելն արդեն ցույց է տալիս, որ որևէ լուրջ բան չկա»,– պնդում է Մելքոնյանը։17 տարի հետ գնալով` թուրքագետը նկատում է, որ տարիներ անց գործընթացի մի շարք մասնակիցներ բացահայտ հայտարարել են, որ այն ժամանակ էլ հավատացած էին, որ գործընթացը հազիվ թե հանգեցնի հայ–թուրքական սահմանի բացմանը կամ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություների հաստատմանը։ Ցյուրիխյան արձանագրությունների կամ ֆուտբոլային դիվանագիտության գերնպատակը, Մելքոնյանի խոսքով, եղել է Հայաստան–Թուրքիա երկխոսության ակտիվացումը, որն ուղղակի կամ անուղղակի կերպով կարող էր նպաստել Արցախյան հարցում էսկալացիայի թուլացմանը կամ հետաձգմանը։«Հայ–թուրքական երկխոսությանը զուգահեռ սրվում էին թուրք–ադրբեջանական հարաբերությունները, և Թուրքիան առնվազն այսքան բացահայտ հնարավորություն չէր ունենում ընդգրկվելու Արցախյան հակամարտության մեջ` ոչ միայն դիվանագիտական, ոչ էլ առավել ևս ռազմական առումով։ Այսինքն` այս երկխոսության պրոցեսն ինքնի դիվանագիտության ձեռքբերումներից մեկն էր»,– արձանագրում է Մելքոնյանը։Թուրքագետը նաև կարևորում է այն հանգամանքը, որ այդ գործընթացի արդյունքում Հայաստանը կարողացավ թուրքական հմուտ դիվանագիտության հետ շփման փորձառություն ձեռք բերել և ավելի մոտիկից ճանաչել թուրքական դիվանագիտության ձեռագիրը, նաև հասկանալ Թուրքիայի քաղաքականության առանձնահատկությունները։Իսկ ամենակարևոր հանգամանքը 2008-09թթ–ի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պրոցեսում թուրքագետը համարում է այն, որ, ի տարբերություն այսօր տեղի ունեցող պրոցեսների, Հայաստանը կարողացավ պահպանել իր դիրքերը, չգնալ որևէ զիջման` ո՛չ Ցեղասպանության ճանաչման, ո՛չ էլ Արցախի հարցում։Հայ–թուրքական հարաբերություններում հայկական դիվանագիտության հետընթացը Ռուբեն Մելքոնյանը վերագրում է ոչ միայն քաղաքական իրողությունների, այլև Հայաստանի կողմից դրանց մասնակցող դիվանագետների թիմի փոփոխությանը։Հիշեցնենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլը մեկնարկեց ցյուրիխյան արձանագրությունների գործընթացի դադարեցումից 6 տարի անց` 2021 թվականի վերջին, երբ երկու երկրների հարաբերությունները կարգավորելու նպատակով Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ նշանակվեցին այն ժամանակ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը: Նրանք նախ հանդիպեցին Մոսկվայում, Վիեննայում, ապա Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարա-Ալիջան անցակետում։ Իսկ 7-րդ և առայժմ վերջին հանդիպումը տեղի ունեցավ 2026 թվականի մայիսի 5-ին, Երևանում, Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակում։
թուրքիա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/09/19/81067936_0:58:1080:868_1920x0_80_0_0_38e8e0ca9af696d6808cd9f3c5f6d115.jpg.webp
հայաստան, թուրքիա, ցյուրիխյան արձանագրություններ, սերժ սարգսյան, ռուբեն մելքոնյան (թուրքագետ), ռուբեն ռուբինյան, սերդար քըլըչ
հայաստան, թուրքիա, ցյուրիխյան արձանագրություններ, սերժ սարգսյան, ռուբեն մելքոնյան (թուրքագետ), ռուբեն ռուբինյան, սերդար քըլըչ
Ցյուրիխի գործընթացի շրջանակներում Հայաստանին հաջողվեց պահպանել իր դիրքորոշումը և Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման ճանապարհին խուսափել զիջումներից մի շարք հիմնարար հարցերում, ինչը չի կարելի ասել բանակցությունների ներկայիս փուլի մասին։
Օրերս լրացավ Ցյուրիխում 2009 թ.-ին (հոկտեմբերի 10–ին) Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը միտված արձանագրությունների ստորագրման 17-ամյակը։Փաստաթղթերի ստորագրումից հետո Թուրքիան հրաժարվեց վավերացնել արձանագրությունները, ինչից հետո, ՀՀ այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով կասեցվեց ստորագրված արձանագրությունների վավերացման գործընթացը։ 2015 թվականին, նախագահի մեկ այլ հրամանագրով, հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչվեցին Ազգային ժողովից:
«Այն ժամանակվա ՀՀ պաշտոնական արձագանքը` Հայոց ցեղասպանության կամ Արցախյան հարցի հետ կապված, շատ օպերատիվ և շատ կոշտ էր։ Օրինակ` եթե Թուրքիան որևէ երկրի ղեկավարի հետ խոսում էր Արցախի հարցի մասին, ապա Հայաստանը շատ կոշտ արձագանքում էր` ասելով, թե դա չի վերաբերում Թուրքիային և այդ 3-րդ երկրին, և Հայաստանի համար անհասկանալի է, թե ինչու են այդ 2 երկրները քննարկում մի հարց, որն իրենց հետ կապ չունի։ Իսկ այսօր, եթե որևէ երկիր Թուրքիայի հետ, այսպես կոչված` «Զանգեզուրի միջանցքի» մասին ինչ-որ դետալներ են քննարկում, պաշտոնական Հայաստանը դրան նույնիսկ չի էլ արձագանքում»,– նկատում է Մելքոնյանը։
Դիվանագիտությունը ոչ միայն վերջնական արդյունքն է, այլև գործընթացը։ Թուրքագետն ընդգծում է` այն ժամանակ Հայաստանին հաջողվեց որոշակի մակարդակի երկխոսություն հաստատել համաշխարհային տերությունների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և եվրոպական երկրների հետ։ Այս համատեքստում որոշակի չափով զսպված էր Արցախի շուրջ լարվածությունը։
«Հիմա երբ մեկ սեղանի շուրջ նստում են հայ և թուրք բանակցողները, ես ուղղակի սարսափով եմ նայում, թե թուրքական կողմից ինչ փորձառու դիվանագետներ են նստած, և ովքեր են նստած հայկական կողմից։ Դա նույնն է, թե մի կողմից «Ռեալ Մադրիդը» լինի, մյուս կողմից` ինչ–որ բակային թիմ։ Թե խաղն ինչ արդյունքով կավարտվի, արդեն կարելի է ենթադրել»,– ասում է Մելքոնյանը։
Այսօրվա հայ–թուրքական հանդիպումները, նրա գնահատմամբ, ավելի շատ իմիտացիա են հիշեցնում, որի մասնակիցներն իրենք էլ գիտեն, որ փակ դռների հետևում խոսում են ոչ մի բանի մասին, և որը ոչ մի արդյունք չի տալու։ Իսկ կարգավորման գործընթացը, նրա խոսքով, դոփում է տեղում։
«Անընդհատ խոսում են Անիի պատմական կամուրջը վերանորոգելու մասին։ Դա պատմական կամուրջ է։ Որևէ մեկը դրա մասին բացասական բան չի կարող ասել։ Բայց դա 21-րդ դարի համար լոգիստիկ ճանապարհ չէ։ Սիմվոլիկ քայլ է, որի մասին անընդհատ խոսելն արդեն ցույց է տալիս, որ որևէ լուրջ բան չկա»,– պնդում է Մելքոնյանը։
17 տարի հետ գնալով` թուրքագետը նկատում է, որ տարիներ անց գործընթացի մի շարք մասնակիցներ բացահայտ հայտարարել են, որ այն ժամանակ էլ հավատացած էին, որ գործընթացը հազիվ թե հանգեցնի հայ–թուրքական սահմանի բացմանը կամ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություների հաստատմանը։ Ցյուրիխյան արձանագրությունների կամ ֆուտբոլային դիվանագիտության գերնպատակը, Մելքոնյանի խոսքով, եղել է Հայաստան–Թուրքիա երկխոսության ակտիվացումը, որն ուղղակի կամ անուղղակի կերպով կարող էր նպաստել Արցախյան հարցում էսկալացիայի թուլացմանը կամ հետաձգմանը։
«Հայ–թուրքական երկխոսությանը զուգահեռ սրվում էին թուրք–ադրբեջանական հարաբերությունները, և Թուրքիան առնվազն այսքան բացահայտ հնարավորություն չէր ունենում ընդգրկվելու Արցախյան հակամարտության մեջ` ոչ միայն դիվանագիտական, ոչ էլ առավել ևս ռազմական առումով։ Այսինքն` այս երկխոսության պրոցեսն ինքնի դիվանագիտության ձեռքբերումներից մեկն էր»,– արձանագրում է Մելքոնյանը։
Թուրքագետը նաև կարևորում է այն հանգամանքը, որ այդ գործընթացի արդյունքում Հայաստանը կարողացավ թուրքական հմուտ դիվանագիտության հետ շփման փորձառություն ձեռք բերել և ավելի մոտիկից ճանաչել թուրքական դիվանագիտության ձեռագիրը, նաև հասկանալ Թուրքիայի քաղաքականության առանձնահատկությունները։
«Երրորդ կարևոր հանգամանքն էլ այն է, որ միջազգային մամուլում ակտիվացան Հայոց Ցեղասպանության, Արցախյան խնդրի մասին անդրադարձերը, որովհետև յուրաքանչյուր լուրջ վերլուծաբան կամ հեղինակավոր պարբերական, որը գրում էր հայ-թուրքական հարաբերությունների մասին, անպայմանորեն հիշատակում էր այն խնդիրները, որոնք կան Հայաստանի և Թուրքիայի միջև։ Այսինքն՝ ավտոմատ Հայոց ցեղասպանության հարցն ավելի ակտիվ սկսեց շրջանառվել քաղաքական, հասարակական, վերլուծական շրջանակներում։ Նույնը վերաբերում է նաև Արցախի հարցին»,– նկատում է նա։
Իսկ ամենակարևոր հանգամանքը 2008-09թթ–ի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պրոցեսում թուրքագետը համարում է այն, որ, ի տարբերություն այսօր տեղի ունեցող պրոցեսների, Հայաստանը կարողացավ պահպանել իր դիրքերը, չգնալ որևէ զիջման` ո՛չ Ցեղասպանության ճանաչման, ո՛չ էլ Արցախի հարցում։
Հայ–թուրքական հարաբերություններում հայկական դիվանագիտության հետընթացը Ռուբեն Մելքոնյանը վերագրում է ոչ միայն քաղաքական իրողությունների, այլև Հայաստանի կողմից դրանց մասնակցող դիվանագետների թիմի փոփոխությանը։
Հիշեցնենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլը մեկնարկեց ցյուրիխյան արձանագրությունների գործընթացի դադարեցումից 6 տարի անց` 2021 թվականի վերջին, երբ երկու երկրների հարաբերությունները կարգավորելու նպատակով Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ նշանակվեցին այն ժամանակ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը: Նրանք նախ հանդիպեցին Մոսկվայում, Վիեննայում, ապա Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարա-Ալիջան անցակետում։ Իսկ 7-րդ և առայժմ վերջին հանդիպումը տեղի ունեցավ 2026 թվականի մայիսի 5-ին, Երևանում, Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակում։