Լեհաստանում 23-ամյա հայ մարզիկը ստիպեց դահլիճին երկար ժամանակ հոտնկայս ծափահարել իրեն. նա իր հաղթանակը նվիրեց Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոսներին

Հոկտեմբերի 10-ին Լեհաստանի Բելխատով քաղաքում՝ One Punch K-1 գալայի շրջանակում, անցկացվեց քիք-բոքսինգի պրոֆեսիոնալ մենամարտ, որին մասնակցեց ծագումով աշտարակցի 23-ամյա Ժորա Սիմոնյանը։

Մենամարտը բաղկացած էր 5 ռաունդից՝ յուրաքանչյուրն 3 րոպե տևողությամբ։ Հայ մարզիկը պայքարում էր Լեհաստանի պրոֆեսիոնալ չեմպիոնի գոտու համար՝ կրկին հանդիպելով այն մրցակցին, որի դեմ անցկացրել էր իր առաջին պրոֆեսիոնալ մենամարտը։

Նա հաղթեց և նվաճեց Լեհաստանի պրոֆեսիոնալ չեմպիոնի տիտղոսը K-1-ում, ու մինչ ողջ դահլիճը հոտնկայս ծափահարում էր 23-ամյա աշտարակցի չեմպիոնին, նա հայտարարեց, որ իր այս հաղթանակը նվիրում է Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած բոլոր հերոսների անմար հիշատակին։

 

shamshyan.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment