«Ռուսական երկաթուղիների» ղեկավար Օլեգ Բելոզյորովը կժամանի Հայաստան․ սպասվում է հանդիպում Փաշինյանի հետ

«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ի գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովը հոկտեմբերի 13-ի երեկոյան աշխատանքային այցով կժամանի Հայաստան։ Sputnik Արմենիայի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 14-ին նախատեսված է նրա հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ։ Ռուսական ընկերության ղեկավարի այցի մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել օգոստոսին կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում, ինչի մասին ավելի վերջերս հայտարարել էր նաև Հայաստանի վարչապետը։

Բանակցությունների առանցքում լինելու են երկաթուղային ենթակառուցվածքների զարգացմանն առնչվող ռազմավարական հարցեր։ Մասնավորապես, կողմերը նախատեսում են քննարկել Կարսի և Նախիջևանի ուղղությամբ երկաթուղային հաղորդակցության հնարավոր վերականգնմանն ու նոր գծերի կառուցմանը վերաբերող նախագծերը։ Օրակարգում է նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարման հետագա ընթացքը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment