ՄԻՊ աշխատակազմի հայտարարությունը՝ տարածվող ոչ ճշգրիտ տեղեկությունների և դիմելու կարգի վերաբերյալ

Վերջին օրերին զանգվածային լրատվության միջոցներով և տեղեկատվական տարբեր հարթակներով տարածվում են Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության, անահատական դեպքերով իրականացված աշխատանքների, ինչպես նաև Պաշտպանին բողոք ներկայացնելու օրենսդրական պահանջների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող կամ փաստական անճշտություններ պարունակող տեղեկություններ։


Տարօրինակ է, որ առանձին հրապարակումներում ՄԻՊ հաստատության կողմից լիազորությունների շրջանակում իրականացված աշխատանքների վերաբերյալ ներկայացվում են չհիմնավորված պնդումներ, այդ թվում՝ անգործության մասին, առանց Պաշտպանի աշխատակազմից համապատասխան տեղեկատվություն կամ պարզաբանում ստանալու, ինչը պատասխանատու լրագրության կարևորագույն սկզբունքներից է։


Միաժամանակ, տարածվում են Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու ընթացակարգերի և օրենսդրական պահանջների վերաբերյալ ոչ ճշգրիտ տեղեկություններ, որոնք կարող են հանրության շրջանում առաջացնել թյուրըմբռնումներ ոչ թե պարզապես կոնկրետ գործով, այլ ընդհանրապես ՄԻՊ հաստատություն դիմելու ընթացակարգերի առնչությամբ։

Leave a comment