Հոկտեմբերի 16-17-ը կանցկացվի հանքարդյունաբերության ոլորտի գլխավոր իրադարձությունը՝ Mining Armenia Forum 2026-ը։
Միջոցառումն այս տարի կիրականացվի երրորդ անգամ և տարեցտարի ընդլայնվող ֆորումն այս տարի կհամախմբի ավելի քան 350 մասնակցի։ Երկու օր շարունակ ոլորտի առաջատար մասնագետները, շահագրգիռ կողմերն ու կազմակերպությունները պանելային քննարկումների ձևաչափով կանդրադառնան արդիական մարտահրավերներին, կծավալեն մասնագիտական երկխոսություն և կնախանշեն հնարավոր լուծումները։
Mining Armenia Forum 2026-ը կրկին կհյուրընկալի ոլորտային և փոխկապակցված գերատեսչությունների ղեկավարների, միջազգային փորձագետների և հեղինակավոր մասնագետների։
Միջոցառումը կազմակերպում են «Հանքարդյունաբերական ֆորում» հիմնադրամը և Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)