TRIPP-ի նախագծն ԱԺ-ում կքննարկվի հոկտեմբերի վերջին (PAN.am)

Ազգային ժողովում TRIPP-ի նախագծի քննարկումը նախատեսվում է հոկտեմբերի վերջին: Լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտնեց ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը։

«Կարծում եմ՝ նախագիծն ԱԺ բերելը ընթացքում է, համապատասխան ընթացակարգերն անցնելուց հետո նախարարությունը կներկայացնի վավերացման, ժամկետներ հստակ չեմ կարող նշել, կարծում եմ՝ մոտավոր հոկտեմբերի վերջ է նախատեսվում»,- ասել է փոխնախարարը, հայտնում է Sputnik Արմենիան:

Աբիսողոմոնյանը հիշեցրել է, որ Սահմանադրական դատարան արդեն հաստատել է, որ համաձայնագրի և ՀՀ սահմանադրության մեջ հակասություն չկա, և միայն մնացել են ԱԺ ընթացակարգերը։

Հայաստանը և Միացյալ Նահանգները հունիսի 4-ին հեռավար ձևաչափով ստորագրել են TRIPP -ի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը։ Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, իսկ ամերիկյան կողմից՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Leave a comment