Իրանը խիստ դժգոհ է Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակից. ԱԳՆ

https://arm.sputniknews.ru/20261012/irany-khist-dzhgvoh-e-hvormuzi-neghucum-tirvogh-iravitshakic-agn-107981853.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/06/1e/90785395_133:0:1200:800_1920x0_80_0_0_d03b4410482891c3fbbd5c43ba2bd8ff.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց, իսմայիլ բաղայի

իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց, իսմայիլ բաղայի

Բաժանորդագրվել

Հորմուզի նեղուցով նավագնացությունը գրեթե դադարեցվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտության պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Թեհրանը դժգոհ է Հորմուզի հետ կապված խնդիրներից, քանի որ նեղուցի անվտանգությունը նախևառաջ կարևոր է Իրանի համար։ Ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հորմուզի նեղուցում նավթատար լցանավ է պայթել ականի վրա։ ԻՀՊԿ-ի հայտարարության համաձայն՝ նավը փորձել է անցնել չարտոնված ճանապարհով՝ անտեսելով իրանական կողմի նախազգուշացումները։

«Մենք խիստ դժգոհ ենք ստեղծված իրավիճակից, քանի որ Հորմուզի նեղուցի անվտանգությունը նախևառաջ կարևոր է հենց մեզ համար», – ասել է իրանցի դիվանագետը։

Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։

Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։

Հորմուզի նեղուցը ռազմավարական նշանակություն ունի համաշխարհային էներգետիկ շուկայի համար։ Իրավիճակի սրացումից առաջ այս նեղուցով էր տեղափոխվում նավթի և հեղուկացված բնական գազի համաշխարհային մատակարարումների մոտ մեկ հինգերորդը։

Այժմ նեղուցով անցնող նավերի քանակը զգալիորեն կրճատվել է, իսկ խոշոր լցանավերը փաստացի դադարել են օգտագործել այն:

Leave a comment