Տրանսպորտում ծախսած ժամանակը մինչև 2030 թվականը պիտի կրճատվի․ ինչ է առաջարկում Ավինյանը

https://arm.sputniknews.ru/20261012/transpvortum-tsakhsats-zhamanaky-minchev-2030-tvakany-piti-krtshatvi-inch-e-arajarkum-avinjany-107975659.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/07/14/104816156_4:0:1129:844_1920x0_80_0_0_c21e2d170a2209bba21dd97423f88366.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, տրանսպորտ, տիգրան ավինյան, ավտոբուս

հայաստան, տրանսպորտ, տիգրան ավինյան, ավտոբուս

Բաժանորդագրվել

Ավտոբուսով A կետից B կետ գնալը հիմա միջինում 87 րոպե է տևում, իսկ երեկոյան պիկ ժամերին այդ ժամանակը հասնում է 133 րոպեի։

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Երևանում մինչև 2030 թվականը պետք է 30%-ով կրճատել պիկ ժամերին հասարակական տրանսպորտով երթևեկելու ժամանակը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այս հայտարարությունն արեց քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ։

Նա նշեց` անհրաժեշտ է պայմաններ ստեղծել, որպեսզի բնակիչները անձնական մեքենաներից տեղափոխվեն հասարակական տրանսպորտ:

«Մինչև 2030 թվականը մարդը պետք է իմանա, որ անձնական մեքենայից հասարակական տրանսպորտ տեղափոխվելով՝ կկարողանա հասնել իր նպատակակետին պիկ ժամերին 30 տոկոսով ավելի արագ, քան այսօր։ Սա երևի հստակ այն թվային ցուցանիշն է, որը պետք է արձանագրել։ Գուցե ամբիցիոզ է հնչում, բայց նաև շատ իրատեսական է՝ հաշվի առնելով վերլուծությունները, որ ունենք»,- ասաց նա։

Ավինյանն ընդգծեց` անհրաժեշտ է հաշվի առնել տարբեր երկարությունների ավտոբուսների տեխնիկական առանձնահատկությունները և դրանց մանևրելիությունը տրանսպորտային հոսքում: Նա կարծում է, որ 18–մետրանոց ավտոբուսները, չնայած մեծ երկարությանը, երթևեկության պայմաններում կարող են ավելի մանևրելի լինել, քան 12–մետրանոց ավտոբուսները:

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն էլ հայտնեց, որ ավտոբուսները գիծ են դուրս գալիս ժամը 6:30-ից: Ըստ նրա՝ առաջին պիկը լինում է առավոտյան ժամերին մինչև ցերեկային ժամ, բայց ամենապիկը լինում է երեկոյան։

Գրիգորյանի տվյալներով ՝ հիմա A կետից B կետ ավտոբուսով ուղևորությունը տևում է միջինը 87 րոպե, այն դեպքում, երբ երեկոյան ժամերին այդ ցուցանիշը հասնում է 133 րոպեի։

Սիրելի՛ երևանցիներ, ձեզ սպասում են նորանոր թանկացումներ. ավագանու անդամ

Leave a comment