https://arm.sputniknews.ru/20261012/transpvortum-tsakhsats-zhamanaky-minchev-2030-tvakany-piti-krtshatvi-inch-e-arajarkum-avinjany-107975659.html
Տրանսպորտում ծախսած ժամանակը մինչև 2030 թվականը պիտի կրճատվի․ ինչ է առաջարկում Ավինյանը
Տրանսպորտում ծախսած ժամանակը մինչև 2030 թվականը պիտի կրճատվի․ ինչ է առաջարկում Ավինյանը
Sputnik Արմենիա
Ավտոբուսով A կետից B կետ գնալը հիմա միջինում 87 րոպե է տևում, իսկ երեկոյան պիկ ժամերին այդ ժամանակը հասնում է 133 րոպեի։ 12.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-12T12:01+0400
2026-10-12T12:01+0400
2026-10-12T12:03+0400
հայաստան
տրանսպորտ
տիգրան ավինյան
ավտոբուս
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/07/14/104816156_0:0:1501:844_1920x0_80_0_0_4958ad241c9a815b1991e0c378a68f1e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Երևանում մինչև 2030 թվականը պետք է 30%-ով կրճատել պիկ ժամերին հասարակական տրանսպորտով երթևեկելու ժամանակը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այս հայտարարությունն արեց քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ։Նա նշեց` անհրաժեշտ է պայմաններ ստեղծել, որպեսզի բնակիչները անձնական մեքենաներից տեղափոխվեն հասարակական տրանսպորտ:Ավինյանն ընդգծեց` անհրաժեշտ է հաշվի առնել տարբեր երկարությունների ավտոբուսների տեխնիկական առանձնահատկությունները և դրանց մանևրելիությունը տրանսպորտային հոսքում: Նա կարծում է, որ 18–մետրանոց ավտոբուսները, չնայած մեծ երկարությանը, երթևեկության պայմաններում կարող են ավելի մանևրելի լինել, քան 12–մետրանոց ավտոբուսները:Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն էլ հայտնեց, որ ավտոբուսները գիծ են դուրս գալիս ժամը 6:30-ից: Ըստ նրա՝ առաջին պիկը լինում է առավոտյան ժամերին մինչև ցերեկային ժամ, բայց ամենապիկը լինում է երեկոյան։Գրիգորյանի տվյալներով ՝ հիմա A կետից B կետ ավտոբուսով ուղևորությունը տևում է միջինը 87 րոպե, այն դեպքում, երբ երեկոյան ժամերին այդ ցուցանիշը հասնում է 133 րոպեի։Սիրելի՛ երևանցիներ, ձեզ սպասում են նորանոր թանկացումներ. ավագանու անդամ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/07/14/104816156_4:0:1129:844_1920x0_80_0_0_c21e2d170a2209bba21dd97423f88366.jpg.webp
հայաստան, տրանսպորտ, տիգրան ավինյան, ավտոբուս
հայաստան, տրանսպորտ, տիգրան ավինյան, ավտոբուս
Ավտոբուսով A կետից B կետ գնալը հիմա միջինում 87 րոպե է տևում, իսկ երեկոյան պիկ ժամերին այդ ժամանակը հասնում է 133 րոպեի։
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Երևանում մինչև 2030 թվականը պետք է 30%-ով կրճատել պիկ ժամերին հասարակական տրանսպորտով երթևեկելու ժամանակը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այս հայտարարությունն արեց քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ։
Նա նշեց` անհրաժեշտ է պայմաններ ստեղծել, որպեսզի բնակիչները անձնական մեքենաներից տեղափոխվեն հասարակական տրանսպորտ:
«Մինչև 2030 թվականը մարդը պետք է իմանա, որ անձնական մեքենայից հասարակական տրանսպորտ տեղափոխվելով՝ կկարողանա հասնել իր նպատակակետին պիկ ժամերին 30 տոկոսով ավելի արագ, քան այսօր։ Սա երևի հստակ այն թվային ցուցանիշն է, որը պետք է արձանագրել։ Գուցե ամբիցիոզ է հնչում, բայց նաև շատ իրատեսական է՝ հաշվի առնելով վերլուծությունները, որ ունենք»,- ասաց նա։
Ավինյանն ընդգծեց` անհրաժեշտ է հաշվի առնել տարբեր երկարությունների ավտոբուսների տեխնիկական առանձնահատկությունները և դրանց մանևրելիությունը տրանսպորտային հոսքում: Նա կարծում է, որ 18–մետրանոց ավտոբուսները, չնայած մեծ երկարությանը, երթևեկության պայմաններում կարող են ավելի մանևրելի լինել, քան 12–մետրանոց ավտոբուսները:
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն էլ հայտնեց, որ ավտոբուսները գիծ են դուրս գալիս ժամը 6:30-ից: Ըստ նրա՝ առաջին պիկը լինում է առավոտյան ժամերին մինչև ցերեկային ժամ, բայց ամենապիկը լինում է երեկոյան։
Գրիգորյանի տվյալներով ՝ հիմա A կետից B կետ ավտոբուսով ուղևորությունը տևում է միջինը 87 րոպե, այն դեպքում, երբ երեկոյան ժամերին այդ ցուցանիշը հասնում է 133 րոպեի։