Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի զարգացման տեսլականը մինչև 2030 թվականը՝ շեշտը դնելով պիկ ժամերին տեղաշարժվելու արագության բարձրացման վրա:
Ինչու է դա կարևոր. Քաղաքապետարանի նպատակն է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք կխրախուսեն քաղաքացիներին անձնական ավտոմեքենաներից տեղափոխվել հասարակական տրանսպորտ՝ էապես թեթևացնելով քաղաքային երթևեկությունը:
Առանցքային թիրախները.
-
Ժամանակի տնտեսում. Մինչև 2030 թվականը հասարակական տրանսպորտում ծախսվող ժամանակը պիկ ժամերին պետք է նվազի նվազագույնը 30 տոկոսով:
-
Ուղևորահոսքի փոփոխություն. Քաղաքային իշխանությունները պլանավորում են ստեղծել այնպիսի ենթակառուցվածքներ, որոնք մարդատար մեքենաներից ուղևորահոսքը կուղղեն դեպի հասարակական տրանսպորտ:
-
Առավելությունը քաղաքացու համար. Ըստ քաղաքապետի՝ քաղաքացին պետք է վստահ լինի, որ անձնական մեքենայից հասարակական տրանսպորտ տեղափոխվելիս այսօրվա համեմատ 30%-ով ավելի արագ է հասնելու նպատակակետին: