Ամուսնացել են ընդդիմադիրների գործերով փաստաբաններ Հովհաննես Խուդոյանը և Տաթևիկ Սողոյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ընդդիմադիրների գործերով հայտնի փաստաբաններ Տաթևիկ Սողոյանը և Հովհաննես Խուդոյանը Էջմիածնի սուրբ Գայանե եկեղեցում պսակադրվել են:

Նրանց քավորը «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն է, իսկ պսակադրության արարողությունն իրականացրել է Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը:

Երկու սրբազանն էլ փաստաբանների պաշտպանյալներն են:

Հիշեցնենք, որ Արշակ սրբազանը մեղադրվում է թմրամիջոցի ապօրինի իրացման մեջ, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ։ Խոսքը 2018 թվականի իրադարձությունների մասին է: Արշակ արքեպիսկոպոսն այժմ ազատության մեջ է:
Բագրատ սրբազանն էլ մեղադրվում է ահաբեկչության և իշխանությունը զավթելու նախապատրաստությունների մեջ։ Նա այժմ տնային կալանքի տակ է:

Sputnik Արմենիա

Leave a comment