Բաժանորդագրվել
Ըստ ԶԼՄ-ների՝ կան նաև անհետ կորած անձինք:
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Նեպալում առնվազն 40 տուն և 2 կամուրջ է ավերվել երկրի կենտրոնական մասում Չինաստանի հետ սահմանի մոտ սողանքից հետո տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով, «Սինհուա» գործակալությունը:
«Առնվազն 40 տուն հինգ տարբեր բնակավայրերում հեղեղվել է»,- գործակալությանն ասել է Չումանուբրի մունիցիպալիտետի փոխնախագահ Լակշմի Գուրունգը:
Kathmandu Post թերթի տվյալներով էլ 4 մարդ համարվում է անհետ կորած։
Հիշեցնենք, որ այս տարի Նեպալում ջրհեղեղ եղել էր նաև օգոստոսին, զոհվել էր առնվազն 734 մարդ։