Բանակն արդիականացնելու, զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը բարելավելու, անվտանգությունն ապահովելու և այլ հարցերում ի՞նչ հաջողություններ է 8 տարում գրանցել իշխանությունը՝ բացի ցուցամոլությունից, նախընտրական ցուցադրությունից և պոպուլիզմից։
Օրեր առաջ ադրբեջանցի զինծառայողի ներթափանցումը, բանակում տեղի ունեցող անհասկանալի մահերը ամենաթարմ դրսևորումներն են, որոնք ի չիք են դարձնում իշխանությունների պարծենկոտ բոլոր թեզերը։
Բանակում կրկին զոհ կա։
Խնդիրը միայն առանձին զինծառայողների վարքագիծն ու հոգեկերտվածքը չէ, այլև բանակի հավաքական բարոյահոգեբանական վիճակը։ Նախկինում հայկական բանակի զինծառայողները գիտեին, որ հաղթած ու ուժեղ բանակի զինվորներ են, որ իրենց դիմաց կանգնած է հակառակորդ, որին կարող են դիմակայել՝ արժանապատվորեն պաշտպանելով սեփական հողն ու տունը։ Հիմա այդ զգացողությունը չկա։ Այսօր հայ զինվորը, լավագույն դեպքում, կարող է մտածել՝ ո՞վ է իրեն պաշտպանելու, եթե խնդիր առաջանա։ Արդյո՞ք հակառակորդի զինծառայողն ավելի պաշտպանված չէ թե՛ իր պետության, թե՛ Հայաստանի Հանրապետության կողմից։
Չի կարող լավ լինել այն բանակի բարոյահոգեբանական վիճակը, որի պարտված գերագույն գլխավոր հրամանատարը դրսում տուզիկ է, ներսում՝ խեղկատակ, իսկ բանակն ընդամենը մի քանի առանձին, նմուշային ցուցադրության համար նախատեսված դրվագներով գովազդի առարկա է դարձել։
Ոչ մի ցուցադրությամբ ու ստով իրականությունը չես փոխի։ Այսքան տարի անց բանակի վիճակն ավելի վատ է, քան այն ժամանակ, երբ հաղթած ու արժանապատիվ կեցվածք ունեցող բանակ ունեինք՝ իր բոլոր բացերով հանդերձ։ Եվ «կոնսերվի բանկաներն» անգամ ավելի շատ հարց էին լուծում, քան այսօրվա պաշտպանության նախարարը։
Բանակի դրությունը տեսանյութերով ու ցուցադրություններով չեն չափում։ Այն չափվում է զինվորի անվտանգությամբ, մարտունակությամբ, բարոյահոգեբանական վիճակով և պետության՝ սեփական սահմաններն ու սեփական զինվորին պաշտպանելու կարողությամբ։
Նկարը՝ դրախտավայրից։
21.11.2020թ.
Տարոն Ղազարյան
ՀՅԴ անդամ