https://arm.sputniknews.ru/20261010/putiny-trampin-e-pvokhancel-iranakan-kvoghmi-dirqvorvoshumy-peskvov-107934672.html
Պուտինը Թրամփին է փոխանցել իրանական կողմի դիրքորոշումը. Պեսկով
Պուտինը Թրամփին է փոխանցել իրանական կողմի դիրքորոշումը. Պեսկով
Sputnik Արմենիա
Պուտինն ու Փեզեշքիանն առանձին հանդիպում են անցկացրել Թուրքմենստանում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում: 10.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-10T13:46+0400
2026-10-10T13:46+0400
2026-10-10T14:41+0400
ռուսաստան
վլադիմիր պուտին
ամն
մասուդ փեզեշքիան
դմիտրի պեսկով
դոնալդ թրամփ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0b/09/95644560_0:200:3072:1928_1920x0_80_0_0_4aff6ed278e1ab61c0d42e7e7304843d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ համաձայնեցմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին է փոխանցել իրանական կողմի` հակամարտության հնարավոր կարգավորման վերաբերյալ տեսլականը: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Նրա խոսքով՝ Պուտինը Թուրքմենստանի գագաթնաժողովի շրջանակում շփումների ընթացքում երկու հանդիպում է ունեցել Փեզեշքիանի հետ, որոնցից մեկի ժամանակ նա Իրանի նախագահին տեղեկացրել է ԱՄՆ նախագահի հետ սպասվող հեռախոսազրույցի մասին:Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հոկտեմբերի 9-ի ուշ երեկոյան զրուցել են հեռախոսով։ Հեռախոսազրույցից հետո Կրեմլը հայտնեց, որ Ռուսաստանը հաստատել է ամերիկյան և համաշխարհային շուկաներ նավթ և նավթամթերք մատակարարելու պատրաստակամությունը։ Պուտինը վստահություն է հայտնել, որ մատակարարումները դրական ազդեցություն կունենան ամբողջ համաշխարհային տնտեսության վրա։ Առաջնորդներն անդրադարձել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին և երկկողմ հարաբերությունների տարբեր ասպեկտներին։ Նախագահները պայմանավորվել են շարունակել անձնական շփումները և գերատեսչությունների մակարդակով համագործակցությունը։«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Պուտինին գործարքի համար». Թրամփ
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0b/09/95644560_237:0:2968:2048_1920x0_80_0_0_d89b97184bb1ca8da24fc4bc563e3f37.jpg.webp
ռուսաստան, վլադիմիր պուտին, ամն, մասուդ փեզեշքիան, դմիտրի պեսկով, դոնալդ թրամփ
ռուսաստան, վլադիմիր պուտին, ամն, մասուդ փեզեշքիան, դմիտրի պեսկով, դոնալդ թրամփ
Պուտինն ու Փեզեշքիանն առանձին հանդիպում են անցկացրել Թուրքմենստանում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում:
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ համաձայնեցմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին է փոխանցել իրանական կողմի` հակամարտության հնարավոր կարգավորման վերաբերյալ տեսլականը: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ Պուտինը Թուրքմենստանի գագաթնաժողովի շրջանակում շփումների ընթացքում երկու հանդիպում է ունեցել Փեզեշքիանի հետ, որոնցից մեկի ժամանակ նա Իրանի նախագահին տեղեկացրել է ԱՄՆ նախագահի հետ սպասվող հեռախոսազրույցի մասին:
«Եվ հետո արդեն Իրանի նախագահի հետ համաձայնեցմամբ Պուտինը Թրամփին է փոխանցել իրանական կողմի տեսլականը», – հայտնել է Պեսկովը: