Ամուլսարի նախագիծը տարբեր դրսևորումներով է արտահայտվել. կարևորագույն խնդիրներից մեկը հանրության իրազեկվածությունը բարձրացնելն է. Փաշինյան (Տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի արարողությանը հանդես է եկել ելույթով։

Նա կարևորել է հանգամանքը, որ միջոցառումն անցկացվում է առանց Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ բողոքի ակցիաների։ 

«Ամուլսարի նախագիծը տարբեր դրսևորումներով է արտահայտվել, և ես կարծում եմ, որ անցած ճանապարհը պետք է վերլուծենք՝ նաև ներդրումային ծրագրերի հետ կապված գործելակարգեր որդեգրելու համար։

Կարծում եմ՝ կարևորագույն խնդիրներից մեկը այդ ամենի վերաբերյալ հանրության ընկալումը բարձրացնելն է»,-ասաց վարչապետը։

Նշեց՝ կարևոր է հանրությանը հուզող հարցերին պատասխանելը, և ի ցույց դնել, որ հանքի հարստությունը ծառայելու է ՀՀ բարեկեցությանը։

Leave a comment