Քոուլ Պալմերը նոր պայմանագիր է կնքել «Չելսի»-ի հետ

Անգլիական «Չելսի» ֆուտբոլային ակումբը հայտարարել է, որ անգլիացի կիսապաշտպան Քոուլ Պալմերը նոր պայմանագիր է կնքել։ Այն նախատեսված է մինչև 2034 թվականը։

2023 թվականի օգոստոսին «Կապույտների» կազմը համալրելուց ի վեր Պալմերը 138 խաղում աչքի է ընկել գոլային 91 գործողությամբ, նվաճել է ՖԻՖԱ-ի ակումբային աշխարհի առաջնության և ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի գավաթները, ինչպես նաև արժանացել է մի շարք անհատական մրցանակների։

Leave a comment