Ուկրաինական պատվիրակությունը վաղաժամ ավարտել է Ուիտկոֆի և Քուշների հետ բանակցությունները

https://arm.sputniknews.ru/20261010/ukrainakan-patvirakutjuny-vaghazham-avartel-e-uitkvofi-ev-qushneri-het-banakcutjunnery-107930972.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/15/107095262_117:0:1450:1000_1920x0_80_0_0_a141219e8e41193ac9cc28dae88e92d3.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ուկրաինա, ամն, ռուսաստան, ջարեդ քուշներ, սթիվեն ուիտկոֆ, բանակցություններ

ուկրաինա, ամն, ռուսաստան, ջարեդ քուշներ, սթիվեն ուիտկոֆ, բանակցություններ

Բաժանորդագրվել

Որոշումն ընդունվել է Թրամփի և Պուտինի միջև դիզելային վառելիքի վերաբերյալ գործարքի մասին տեղեկություններից հետո։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik. Ուկրաինական պատվիրակությունը Մայամիում ժամանակից շուտ ավարտել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի և ամերիկացի առաջնորդի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ բանակցությունները։ Այս մասին գրում են ուկրաինական ԶԼՄ-ները։

Նշվում է, որ նման որոշում է ընդունվել Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև դիզելային վառելիքի վերաբերյալ գործարքի մասին տեղեկություններից հետո։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամերիկացի, եվրոպացի և ուկրաինացի ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցությունները պետք է տևեին երկու օր։

Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հոկտեմբերի 9-ի ուշ երեկոյան զրուցել են հեռախոսով։ Հեռախոսազրույցից հետո Կրեմլը հայտնեց, որ Ռուսաստանը հաստատել է ամերիկյան և համաշխարհային շուկաներ նավթ և նավթամթերք մատակարարելու պատրաստակամությունը։ Պուտինը վստահություն է հայտնել, որ մատակարարումները դրական ազդեցություն կունենան ամբողջ համաշխարհային տնտեսության վրա։ Առաջնորդներն անդրադարձել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին և երկկողմ հարաբերությունների տարբեր ասպեկտներին։ Նախագահները պայմանավորվել են շարունակել անձնական շփումները և գերատեսչությունների մակարդակով համագործակցությունը։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Պուտինին գործարքի համար». Թրամփ

Leave a comment