ՀՀ–ում Ռուսաստանի դեսպանությունը շնորհավորել է Երևանի հիմնադրման 2808–ամյակը

Բաժանորդագրվել

Դեսպանությունն ամենայն բարիք և բարգավաճում է մաղթում երևանցիներին։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ–ում Ռուսաստանի դեսպանությունը Հայաստանի մայրաքաղաքի բնակիչներին շնորհավորել է Երևանի հիմնադրման 2808–ամյակի կապակցությամբ։

«Հայաստանի մայրաքաղաքին մաղթում ենք պահպանել իր անկրկնելի կոլորիտը՝ համադրելով հարուստ պատմական ժառանգությունն ու առաջադեմ ձեռքբերումները, իսկ երևանցիներին մաղթում ենք ամենայն բարիք և բարգավաճում»,- ասված է շնորհավորական ուղերձում:

Leave a comment