Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Սոցիալական տարբեր հարթակներում տարածվում են կեղծ տեղեկություններ և տեսանյութեր՝ վարորդական վկայականների տրամադրման «միջնորդավորված» կամ «պարզեցված» եղանակների վերաբերյալ։ Այս մասին նշվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։
«Տեղեկացնում ենք, որ այդ առաջարկները խարդախության դրսևորումներ են։ Նմանատիպ դեպքերով նախաձեռնվել են քրեական վարույթներ։
Հարգելի՛ քաղաքացիներ, եղե՛ք զգոն, մի՛ վստահեք կեղծ խոստումներին և մի՛ տրվեք խաբեություններին։
Վարորդական վկայական կարելի է ստանալ բացառապես օրենքով սահմանված կարգով՝ հաջողությամբ հանձնելով տեսական և գործնական քննությունները», – ասվում է հաղորդագրությունում։