Վրաստանի և Թուրքիայի զինծառայողները մասնակցել են ՆԱՏՕ-ի ծովային զորավարժություններին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքիայում ՆԱՏՕ-ի «Ծովի պահապան» գործողությանը մասնակցել են Վրաստանի սահմանային ոստիկանության և ափային պահպանության տասնմեկ աշխատակիցներ։

Այս տեղեկատվությունը հրապարակել է Վրաստանի սահմանային ոստիկանությունը։

Հունվարի 21-ից փետրվարի 9-ը տեղի ունեցած զորավարժություններին մասնակցել են նաև Թուրքիայի ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումներ։

Մասնակիցները տեղակայված էին Թուրքիայի ռազմածովային ուժերի TCG Gaziantep (F-490) ֆրեգատում։

Leave a comment