Ռուսական զորքերը հարված են հասցրել Օդեսայի մարզին. զոհվել է մեկ, վիրավորվել վեց մարդ

Քաղաքականություն

13.02.2026 | 12:10

Ռուսական զորքերը փետրվարի լույս 13-ի գիշերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի մարզին։ Զոհվել է մեկ, վիրավորվել՝ վեց մարդ, որոնցից երեքը ծանր վիճակում են։ Այս մասին հայտնել է տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը, գրում է Current time-ը։

Նրա խոսքով՝ հարվածի թիրախն Օդեսայի շրջանի նավահանգստային, բնակելի, արդյունաբերական և էներգետիկ ենթակառուցվածքներն են եղել։ Նավահանգստում պարարտանյութերի պահեստները վնասվել են, իսկ չորս մեքենա և բեռնատար վագոն հրդեհվել է։

«Օդեսայում գրանցվել է անօդաչու թռչող սարքի բեկորների հարված և անկում ավտոսրահի և առողջարանի տարածքում։ Երկու «Շահեդ»-ներ հարվածել են երկու շենքերի բնակարաններին՝ առանց  հրդեհի առաջացման»,- գրել է Կիպերը։

Նիկոլաևի մարզում առավոտյան տեղի ունեցած հարձակման հետևանքով վնասվել է էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտ, մասամբ անջատվել է Բաշտանի շրջանի բնակավայրերի էլեկտրաէներգիան, հայտնել է Նիկոլաևի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Վիտալի Կիմը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment