Իրանի մասնակցությամբ ԱՊՀ+ ձևաչափն արդեն փաստացի գործում է. Օվերչուկ

ԱՊՀ+ ձևաչափն արդեն փաստացի գործում է, քանի որ գագաթնաժողովին մասնակցել է Իրանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Կարելի է այդպես ասել, քանի որ, որքան հիշում եմ, պատմության մեջ առաջին անգամ ԱՊՀ նիստի շրջանակում հրավիրված առաջնորդ է մասնակցում, նկատի ունեմ Իրանի ղեկավարին։

Սա, իհարկե, լուրջ առաջընթաց է»,- նշել է նա։

Հիշեցնենք՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԱՊՀ-ի գագաթնաժողովում առաջարկել էր ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի հետ կազմակերպության համագործակցությունը զարգացնելու նպատակով։

Leave a comment