Մոսկվայի օդանավակայաններում կուտակումներ են, հետաձգվել է ավելի քան 370 չվերթ, չեղարկվել` 62-ը

Վերջին 24 ժամվա ընթացքում Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել է ավելի քան 370 չվերթ, չեղարկվել`62-ը։

Չվերթների ժամանակացույցի փոփոխությունները պայմանավորված են ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից հարձակման սպառնալիքի պատճառով։ Վնուկովոն ամենաշատն է տուժել՝ 158 չվերթ սպասում էր մեկնման, իսկ 38 չվերթ չեղարկվել է։

Շերեմետևոյում ուշացումով թռել է 157 ինքնաթիռ, 11-ը չեղարկվել է։ Դոմոդեդովոյում ուշացումով թռել է 58 ինքնաթիռ, իսկ ևս 13 ուղղություններ չեղարկվել են։ Ուղևորների և անձնակազմի առավելագույն անվտանգությունն ապահովելու համար Մոսկվայի օդանավակայաններում ժամանակավորապես գործում է հատուկ աշխատանքային ռեժիմ։ Մայրաքաղաքի երկնքում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումները շարունակում են մնալ ուժի մեջ։

Leave a comment