Արհեստական բանականությունը զարգանում է արագ տեմպերով։ Մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է շարունակի մնալ այդ զարգացման առանցքում։
Եվրոպայի խորհուրդը և Microsoft-ը ստորագրել են համագործակցության շրջանակային համաձայնագիր՝ պատասխանատու և ներառական տեխնոլոգիական զարգացման միջոցով մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության խթանման նպատակով։
Համաձայնագիրը նոր հնարավորություններ է ստեղծում արհեստական բանականության և թվային ոլորտի այլ մարտահրավերների շուրջ երկխոսության, գիտելիքների փոխանակման և համագործակցության համար՝ հիմնվելով արդեն իսկ ձևավորված համագործակցության վրա, այդ թվում՝ կիբերհանցագործությունների դեմ պայքարի և Ուկրաինային աջակցության ոլորտներում։
Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: