Հանրապետությունում կենսաչափական նոր համակարգը կներդրվի 2026-ի աշնանը, ինչի շրջանակում քաղաքացիները կստանան նոր բիոմետրիկ անձնագրեր և նույնականացման քարտեր։ Այս մասին փետրվարի 13-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
«Այս պահին աշխատում ենք կենսաչափական անձնագրերի դիզայնի վերջնականացման վրա։ Առաջիկայում դրանց նկարագիրը կներկայացվի հանրությանը»,- ասաց նախարարը։
Սարգսյանը շեշտեց, որ հին նմուշի անձնագրերն ավտոմատ կերպով դուրս չեն գալու շրջանառությունից և շարունակելու են վավեր մնալ մինչև իրենց գործողության ժամկետի ավարտը, իսկ նոր փաստաթղթերի ստացումը թողնվելու է քաղաքացիների կամարտահայտությանը։
Գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով նախարարությունը մասնավոր գործընկերոջ հետ քննարկել է հերթերի կառավարման նոր համակարգ, որը ենթադրում է նախնական հերթագրում և տվյալների առցանց ներկայացում։
«Այն գրասենյակները, որտեղ սպասարկումն իրականացվելու է, ունենալու ենք նախապսե հերթագրման համակարգ, քաղաքացիները հերթագրվելու են նախորոք, ներկայացնելու են բոլոր անհրաժեշտ տվյալներն ու փաստաթղթերը, և գրասենյակ այցելելու ժամանակ մի քանի րոպե է տևելու մատնահետքի ընդունումը, լուսանկարումը»,- ասաց նախարարը։
The post Կենսաչափական նոր համակարգը կներդրվի աշնանը․ նախարար appeared first on CIVILNET.