Իտալիայի Սիցիլիա մարզի արևմտյան ափով անցել է կրկնակի պտտահողմ։ Փոթորիկը հարվածել է Մարսալա և Պետրոսինո քաղաքներին։
«La Sicilia» թերթի հաղորդել է, որ ավերվել են տներ, շրջվել են մեքենաներ, իսկ ծառերն արմատախիլ են եղել։
Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ ինը մարդ, այդ թվում՝ չորս երեխա, հոսպիտալացվել է։ Վնասվել են նաև դպրոցներ. բազմաթիվ շենքերի պատուհաններ կոտրվել են, իսկ ճակատային հատվածները՝ վնասվել։