ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը

Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է Մեղրիում ենթադրյալ ադրբեջանցիների ներթափանցման մասին տեղեկությունները:

ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնեցին, որ լուրն ապատեղեկատվություն է:

«Ապատեղեկատվություն է։ Առհասարակ այդ ամբողջ տեղեկատվությունը սուտ է, կտրականապես հերքում ենք»,-ասացին ծառայության մամուլի կենտրոնից։

Հիշեցնենք՝ մի շարք լրատվամիջոցներ տեղեկացնում են, որ Մեղրիի մոտ գիշերվանից ԱԹՍ-ներով փնտրում են երեք ենթադրյալ ադրբեջանցիների:

Leave a comment