Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՊՀ երկրների առաջնորդների հետ այցելել է Թուրքմենստանի Ավազա ազգային զբոսաշրջային գոտի: Երկրների ղեկավարները շրջայց են կատարել ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնի շրջանակում բացված տաղավարներով, ծանոթացել երկրների ուտեստներին և մշակույթին:
Փառատոնին առանձին տաղավարով մասնակցել է նաև Հայաստանը:
Հաջորդիվ, ի պատիվ ԱՊՀ պետությունների առաջնորդների, տրվել է պաշտոնական ընդունելություն:
Վարչապետը Թուրքմենբաշիում մասնակցելու է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: