Դսեղ–Մարց ճանապարհի մի հատվածում երթևեկությունը կդադարեցվի (PAN.am)

Լոռու մարզում ճանապարհաշինական աշխատանքների հետևանքով սահմանափակվելու է տրանսպորտային միջոցների տեղաշարժը։

Հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Դսեղ–Մարց ճանապարհի որոշակի հատվածում՝ հիմնանորոգման աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված։

Մասնավորապես, փակվելու է հանրապետական նշանակության Հ-22՝ /Մ-6/–Դսեղ–/Հ-70/ ավտոճանապարհի 11+000-ից մինչև 13+900 կիլոմետրն ընդգրկող հատվածը, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:

Ճանապարհի փակ լինելու ընթացքում երթևեկությունն առաջարկվում է կազմակերպել Դսեղ–Թումանյան–Մարց երթուղով։

Leave a comment