Ֆանտաստիկ լուր. լեգենդար հայ ֆուտբոլիստ Յուրի Ջորկայեֆի եղբայրը` Դենիս Ջորկայեֆը, կլինի ՀՖՖ նախագահի թեկնածու

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Դեկտեմբերին կայանալու են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները։

Ըստ @bagramyan26-ի տեղեկությունների՝ ամենահավանական թեկնածուն Դենիս Ջորկաեֆն է։

Բացի այն, որ լինելով Ֆրանսիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս՝ Ջորկաեֆը գործով է ապացուցել ոչ միայն իր սերը Հայաստանի հանդեպ, այլև իր կազմակերպչական հմտությունները, նա ողջ կյանքն ապրել է ֆուտբոլային մթնոլորտում և հրաշալիորեն հասկանում է ինչպես ֆուտբոլից, այնպես էլ ֆուտբոլային բյուրոկրատիայից։

Եվ դա զարմանալի չէ, քանի որ Դենիս Ջորկաեֆը՝

* Հայտնի ֆուտբոլիստ (Ֆրանսիայի հավաքականի ավագ) և մարզիչ Ժան Ջորկաեֆի ավագ որդին է

* Ինքը ևս հանդես է եկել որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ

* Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ Միշա Ջորկաեֆի եղբայրն է

* Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի եղբայրն է

* Ֆուտբոլային գործակալ է, այդ թվում՝ Յուրի Ջորկաեֆի գործակալը

Տելեգրամյան ալիքը շեշտում է, որ հայկական ֆուտբոլում արմատական բարեփոխումներ են անհրաժեշտ և համոզվածություն հայտնել, որ Դենիս Ջորկաեֆը հենց իր ունակությունների ու փորձի շնորհիվ կիրականացնի այդ բարեփոխումները։

Leave a comment