Հայաստանի երեք ներկայացուցիչներ Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում դուրս են եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:
Քառորդ եզրափակիչում հաղթանակ են տարել Հակոբ Շարբաթյանը (50 կգ), Էդուարդ Քարամյանը (60 կգ) և Ռոմիկ Հարությունյանը (66 կգ), հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:
Եզրափակիչի ուղեգրի համար Հակոբ Շարբաթյանը կմրցի Պետեր Դվոյացկիի (Լեհաստան) հետ, Էդուարդ Քարամյանը՝ Ալեքսանդր Բուհենիուչի (Մոլդովա), իսկ Ռոմիկ Հարությունյանը՝ Պավել Դուշանեկի (Չեխիա):
Հայաստանի ևս չորս ներկայացուցիչներ պարտվել են քառորդ եզրափակիչում: