Փաշինյանն ու Միրզիյոևը կարևորել են առևտրատնտեսական կապերի զարգացումը (PAN.am)

Թուրքմենբաշիում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ուզբեկստան հարաբերություններին և դրանց հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:

Կարևորվել է առևտրատնտեսական կապերի զարգացումն ու ընդլայնումը:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային գործընթացների շուրջ: Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումն ու տարածաշրջանային փոխգործակցության խթանումը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենստան։ Նա Թուրքմենբաշի քաղաքում մասնակցելու է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։

Leave a comment