Թուրքմենբաշիում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ուզբեկստան հարաբերություններին և դրանց հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:
Կարևորվել է առևտրատնտեսական կապերի զարգացումն ու ընդլայնումը:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային գործընթացների շուրջ: Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումն ու տարածաշրջանային փոխգործակցության խթանումը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենստան։ Նա Թուրքմենբաշի քաղաքում մասնակցելու է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։