Գորիսում ՀՀ և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը

Հոկտեմբերի 8-ին Գորիսում տեղի է ունեցել ՀՀ և Ադրբեջանի համապատասխան կառույցների ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում՝ նվիրված TRIPP նախագծի շրջանակներում էլեկտրահաղորդման գծերի տեղակայման հարցերին, հայտնում է ՏԿԵՆ-ը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են էլեկտրահաղորդման գծերի տեղակայմանն առնչվող տեխնիկական հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակել տվյալ ուղղության համապատասխան տեսակետների շուրջ:

Հատուկ ուշադրություն է դարձվել համապատասխան կառույցների միջև համակարգմանն առնչվող հարցերին և աշխատանքների առաջմղման համար անհրաժեշտ հետագա քայլերին։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանն ու Թուրքիան քննարկել են էներգետիկ համակարգերն իրար միացնելու հարցը և որ այդ հարցով քննարկում է սկսվել նաև Ադրբեջանի հետ:

Leave a comment