Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին։ Երկու երկրների միջև դիվանագիտական տարաձայնությունը կարող է պայմանավորված լինել նրանով, որ Կիեւը հրապարակել է գաղտնի տեղեկատվություն՝ կապված հյուսիսկորեացի ռազմագերիներին Հարավային Կորեա փոխանցելու գործընթացի հետ։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ ունենալիս Զելենսկին հայտարարել էր, որ 2025 թվականի հունվարին Կուրսկի մարզում գերեվարված երկու հյուսիսկորեացի զինվոր փոխանցվել է Հարավային Կորեային։ Ավելի վաղ Կիևը պնդել էր, որ նրանք Ուկրաինայի զինված ուժերի կողմից կենդանի վիճակում գերեվարված առաջին հյուսիսկորեացի զինծառայողներն են, և մտադիր էր նրանց վերադարձնել Փհենյան՝ ռուսական գերության մեջ ուկրաինացի զինվորների ազատ արձակման հարցում աջակցություն ստանալու դիմաց։
Սակայն ի վերջո որոշում էր կայացվել զինվորներին փոխանցել Կորեայի Հանրապետությանը, որը հետևում է բոլոր կորեացիներին որպես սեփական քաղաքացիներ ճանաչելու սկզբունքին։ Հարավկորեական իշխանությունները կոշտ էին արձագանքել Զելենսկու հայտարարությանը. Սեուլը հայտարարել էր, որ կողմերը պայմանավորվել են պահպանել խիստ գաղտնիություն, և պահանջել է Կիեւից հրապարակային ներողություն խնդրել։