Ռուսաստանը կիսում է տվյալները ԱՄՆ-ի հետ անհայտ ծագման թոքային ժանտախտի դեպքի վերաբերյալ․ Թրամփ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ տեղեկատվություն է փոխանակում Իրկուտսկի մարզում հայտնաբերված՝ անհայտ ծագման թոքային ժանտախտի դեպքի վերաբերյալ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս։

«Նրանք որոշակի տեղեկություններ փոխանցում են մեր մասնագետներին։ Մենք ակնկալում ենք, որ նրանք ավելի շատ տեղեկություններ կտրամադրեն»,- ասել է նա՝ պատասխանելով խնդրանքին՝ պարզաբանելու, թե արդյոք Ռուսաստանից տեղեկություններ են ստացվում տվյալ դեպքի վերաբերյալ։

Նա նշել է, որ ավելի վաղ հանդիպել է ԱՄՆ առողջապահության ոլորտի պաշտոնյաների հետ։ «Նրանք տեղյակ են ամեն ինչից, ինչ կատարվում է»,- հավելել է ամերիկացի առաջնորդը։

Leave a comment