ՃՏՊ հետևանքով տուժած 8 քաղաքացին դուրս է գրվել հիվանդանոցից
Առողջապահության նախարարությունից հայտնում են․
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժել է 8 քաղաքացի:
Վերջիններիս տեղափոխվել են բժշկական կենտրոն, ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն: Բոլորի առողջական վիճակը գնահատվել է բավարար: Տուժածները դուրս են գրվել: