Երևան-Սևան ճանապարհին կողաշրջված միկրոավտոբուսի ուղևորների վիճակը բավարար է

Բաժանորդագրվել

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ավտովթարի հետևանքով տուժածներ կան, նրանք հոսպիտալացվել են։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik․ Երևան-Սևան ավտոճանապարհին միկրոավտոբուսի վթարի հետևանքով տուժած բոլոր 8 ուղևորների վիճակը բավարար է։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ առավոտյան 8։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 50-րդ կմ-ին միկրոավտոբուս է կողաշրջվել։

«Վերջիններիս տեղափոխվել են բժշկական կենտրոն, ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն: Բոլորի առողջական վիճակը գնահատվել է բավարար»,- հայտնում են նախարարությունից։

Տուժած ուղևորներն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից։

Leave a comment