https://arm.sputniknews.ru/20261008/hajtni-e-vov-e-zbaghecnelu-hajastani-futbvoli-federaciaji-nakhagahi-pashtvony-hraparak-107839285.html
Հայտնի է՝ ով է զբաղեցնելու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը. «Հրապարակ»
Հայտնի է՝ ով է զբաղեցնելու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը. «Հրապարակ»
Sputnik Արմենիա
Լուրեր էին պտտվում, թե հնարավոր է՝ Մելիքբեկյանը նորից առաջադրվի։ 08.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-08T10:12+0400
2026-10-08T10:12+0400
2026-10-08T10:14+0400
հայաստան
հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա
դենիս ջորկաեֆ
արմեն մելիքբեկյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/944/80/9448039_0:115:1133:752_1920x0_80_0_0_5eb782b0996034582f61a0549e8d2f26.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik․ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում դիտարկվում է Ֆրանսիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Դենիս Ջորկաեֆի թեկնածությունը։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։Հայկական արմատներով Ջորկաեֆը հայտնի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի եղբայրն է, ֆրանսիական Դեսին-Շարպիո քաղաքի փոխքաղաքապետը։ Նա նաև եղել է ՀՖՖ նախագահի խորհրդականը, սակայն, ըստ թերթի, միակ խնդիրն այն է, որ Ջորկաեթֆը հայերեն չի խոսում։Նշենք, որ ֆեդերացիայի նախագահի ընտրությունը նախատեսված է դեկտեմբերին, երբ ՀՖՖ հերթական ժողովի ժամանակ գործադիր կոմիտե և նոր նախագահ է ընտրվելու։Հիշեցնենք, որ բազմաթիվ ֆուտբոլային ակումբները դեմ են Արմեն Մելիքբեկյանի վերընտրվելուն։ Մելիքբեկյանն ինքն էլ հունիսին իր հարցազրույցում հայտարարել է, թե չի դիտարկում կրկին առաջադրվելու հարցը: Օրաթերթի տեղեկություններով՝ թեպետ լուրեր էին շրջանառվում, որ Մելիքբեկյանը մտափոխվել է, «փոշմանել» է, և հնարավոր է՝ առաջադրվի, սակայն իշխանությունն արդեն կողմնորոշվել է այս հարցում՝ ընտրություն անելով հօգուտ հայկական արմատներով ֆրանսիացու։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/944/80/9448039_0:121:1133:972_1920x0_80_0_0_50ce067ae404adaf18ef1eb9943950b0.jpg.webp
հայաստան, հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, դենիս ջորկաեֆ, արմեն մելիքբեկյան
հայաստան, հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, դենիս ջորկաեֆ, արմեն մելիքբեկյան
Լուրեր էին պտտվում, թե հնարավոր է՝ Մելիքբեկյանը նորից առաջադրվի։
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik․ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում դիտարկվում է Ֆրանսիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Դենիս Ջորկաեֆի թեկնածությունը։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Հայկական արմատներով Ջորկաեֆը հայտնի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի եղբայրն է, ֆրանսիական Դեսին-Շարպիո քաղաքի փոխքաղաքապետը։ Նա նաև եղել է ՀՖՖ նախագահի խորհրդականը, սակայն, ըստ թերթի, միակ խնդիրն այն է, որ Ջորկաեթֆը հայերեն չի խոսում։
Նշենք, որ ֆեդերացիայի նախագահի ընտրությունը նախատեսված է դեկտեմբերին, երբ ՀՖՖ հերթական ժողովի ժամանակ գործադիր կոմիտե և նոր նախագահ է ընտրվելու։